Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհի երկրորդ ամենամեծ ադամանդը
26/08/2024 12:14
Կիսվել

Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհի երկրորդ ամենամեծ ադամանդը

Երբևէ հայտնաբերված երկրորդ ամենամեծ ադամանդը՝ 2,492 կարատանոց չմշակված քարը, հայտնաբերվել է Բոտսվանայում ՝ Կանադական Lucara Diamond ընկերությանը պատկանող հանքավայրում:

Սա ամենամեծ գտածոն է 3,106 կարատ քաշով «Կուլինան» ադամանդից հետո, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին և կտրված է ինը առանձին քարերի, որոնցից շատերը բրիտանական թագի գանձարանի մաս են կազմում:

Ադամանդը հայտնաբերվել է Կարովեի հանքավայրում՝ Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեից մոտ 500 կմ (300 մղոն) հյուսիս: Բոտսվանայի կառավարությունը հայտարարել է, որ դա Հարավաֆրիկյան պետությունում երբևէ հայտնաբերված ամենախոշոր ալմաստն է:

Բոտսվանայի նախորդ ամենամեծ հայտնագործությունը 1,758 կարատ քար էր, որը հայտնաբերվել էր նույն հանքավայրում 2019 թվականին: Բոտսվանան աշխարհի խոշորագույն ադամանդագործներից մեկն է, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության մոտ 20%-ը։

Ադամանդը հայտնաբերվել է Lucara-ի MegaDiamond Recovery ռենտգենյան տեխնոլոգիայի միջոցով, որը օգտագործվում է 2017 թվականից՝ թանկարժեք ադամանդները հայտնաբերելու և պահպանելու համար, որպեսզի դրանք չկոտրվեն հանքաքարի մանրացման գործընթացում։

Ընկերությունը քարի որակի կամ արժեքի մասին մանրամասներ չի հայտնել: Սակայն բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Lucara-ին մոտ կանգնած մարդիկ, քարի արժեքը գնահատել են 40 մլն դոլար (30․6 մլն ֆունտ ստեռլինգ):

2019 թվականին հայտնաբերված 1,758 կարատ քաշով քարը ֆրանսիական Louis Vuitton նորաձևության ապրանքանիշի կողմից գնվել է չբացահայտված գումարով:

2016 թվականին նույն հանքավայրից հայտնաբերված 1,109 կարատ քաշով ադամանդը 53 միլիոն դոլարով գնել է Graff Diamonds ընկերության նախագահ, լոնդոնյան ոսկերիչ Լորենս Գրաֆը 2017 թվականին։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39