
ՀԱՆՈՎԵՐՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ. ՄԵՐԿԱՑԱԾ ԿԱՆԱՅՔ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ԲԵՐԵՑԻՆ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՄԵՐԿԵԼԻՆ
Այս օրերին ընթանում է աշխարհի խոշորագույն արդյունաբերական Հանովերյան տոնավաճառը: Տոնավաճառ այցելած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանկարծակիի են բերել ուկրաինական ՖԵՄԵՆ-ի մասնակից կանայք: Ուկրաինուհիների բողոքի ակցիան Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանում տիրող դիկտատուրայի դեմ է եղել: Ինչպես միշտ ՖԵՄԵՆ-ի մասնակից կանայք հանկարծակի մերկացել և գոռացել են իրենց կարգախոսները: Անվտանգության աշխատակիցները իսկույն մեկուսացրել են ՖԵՄԵՆ-ի մասնակիցներին:
Միջադեպից հետո ՌԴ նախագահ ՎԼադիմիր Պուտինը նշել է, որ իրենց ակցիայով ՖԵՄԵՆ-ի մասնակիցները բարձրացրեցին Հանովերյան տոնովաճառի նկատմամբ հետաքրքրության մակարդակը: