MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է WINDOWS PHONE 8-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Microsoft ընկերությունը սկսել է նոր Windows Phone 8-ի արտադրությունը: Նոր սմարթֆոնը կունենա Full HD հինգ դույմանոց էկրան: Microsoft-ի աշխատակիցները նշում են, որ սմարթֆոնը դուրս գալուն պես կկարողանա գրավել մեծ քանակությամբ օգտագործողների:
Սմարթֆոնը օժտված կլինի Qualcomm չիպերով: Առաջին տարբերակը կարտադրվի Snapdragon 600 պրոցեսորով, իսկ հաջորդ տարբերակը՝ Snapdragon 800 4×1,5GHz: Windows Phone 8-ի օպերատիվ հիշողությունը կկազմի 4GB Ram:
Սմարթֆոնի ներքին հիշողությունը կկազմի 16 կամ 32 գբ, իսկ տեսախցիկի հզորությունը՝ 12MPx: Որոշ տվյալների համաձայն՝ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2013թ. ամռանը: