Այլ Լուրեր

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն
08/11/2024 17:19
Կիսվել

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Բարդերի» ակումբի բարեգործական երեկոն

Ֆասթ Բանկի աջակցությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Բարդերի» ակումբի հեղինակային երգի բարեգործական երեկոն։ Բարեգործական համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամին։ Հեղինակային երգի հարթակն այս անգամ հայտնի երգահանները կիսել են երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնք հաղթահարել են Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացած փառատոնային մրցույթը։

«Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանն ընդգծել է, որ երեկոն ծառայելու է տարեցներին տաք սնունդ մատակարարելու գործին, որն իրականացնում է   «Հուսո տուն բարեգործական կենտրոնը»․ «Ես իմ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ֆասթ Բանկին այս տարվա մեր ամբողջ համերգային և փառատոնային ծրագրերին աջակցելու համար։ Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ենք ստացել չորս բարեգործական համերգ կազմակերպելու և մեկ բավականին ծավալուն փառատոն ունենալու, որի շնորհիվ ունեցել ենք ավելի քան 20-30 երիտասարդի հայտնաբերում։ Այն հանրօգուտ աշխատանքը, որը մենք արել ենք, դա հենց Բանկի հետ համագործակցության արդյունքում է», – ասել է նա։

Երգահան Էդուարդ Զորիկյանը նշել է, որ այս բարեգործական համերգը փոքրիկ լումա է մեծ գործի մեջ․ ««Բարդերի» ակումբն անհատների միություն է։ Մենք ժամանակ առ ժամանակ հավաքվում ենք ինչ-որ մի գործի շուրջ, այս անգամ առիթը համերգի տեսքով օգնությունն է, պարզ ասենք՝ գումար աշխատել և գումար փոխանցել։ Ֆասթ Բանկը մշտապես եղել է մեր կողքին», – ասել է Էդուարդ Զորիկյանը։

Ֆասթ Բանկը տարիներ շարունակ աջակցում է «Բարդերի» ակումբի նախագծերին և շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանի մշակութային ոլորտում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76