ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ` ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ զրույցում ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը նշել է, որ Վրաստանի հայկական կազմակերպությունները դիմել են Վրաստանի խորհրդարանի ղեկավարությանը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։
Չախալյանը նաև նշել է, որ ցեղասպանության օրերին կոտորվել է նաև 300 հազար վրացի: Սակայն, ինչպես և Հայոց Ցեղասպանության դեպքում, վրացիների ջարդի մասին Վրաստանում աշխատում են չխոսել: Միևնույն ժամանակ, այսօր այդ ուղղությամբ դրական փոփոխություններ կան, մասնավորապես, վրացի մտավորականների առաջադեմ մասն արդեն բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ պատմական անցքերը պետք է կոչել իրենց անուններով: