
«Ё-мобиль»-Ը ԿԴԱՌՆԱ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԲՐԵՆԴ
«Ё-мобиль»-ը կարող է դառնալ համաշխարհային բրենդ: Նման կարծիք է հայտնել Միխայիլ Պրոխորովը:
Նշենք, որ «Ё-мобиль»-ի ստեղծման համար ներդրվել է 950 մլն դոլար, ինչը համարվում է ավտոմեքենաշինության ոլորտում ամենամեծ ներդրումը ՌԴ-ում:
«Ё-мобиль»-ը կարտադրվի երեք տարբերակով՝ «Ё-кросс-купе», «Ё- микровэн» և «Ё- фургон»:
«Ё-мобиль»-ը ռուսական առաջին հիբրիդային ավտոմեքենան է:
Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 130 կմ/ժ: Մեքենայի շարժիչն աշխատում է մեթանի և բենզինի համատեղ այրմամբ: