
Նոր Mercedes-Benz GLC EQ Technology 2026. էլեկտրական SUV նոր մակարդակ
Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր GLC with EQ Technology էլեկտրական SUV։ Նոր մոդելը համադրում է բարձր հզորություն, արագ լիցքավորում և հարմարավետություն՝ դարձնելով այն էլեկտրական ամենագնացների շուկայում առաջատարներից մեկը։
GLC EQ-ն հագեցած է 94 կՎտժ մարտկոցով և 800 վոլտանոց էլեկտրական համակարգով, որն ապահովում է երկու շարժիչի միջոցով 483 ձիաուժ հզորություն և 0–100 կմ/ժ արագացում ընդամենը 4.3 վայրկյանում։ Արագ լիցքավորման համակարգը՝ 330 կՎտ հզորությամբ, թույլ է տալիս մարտկոցը 10%-80%-ով լիցքավորել ընդամենը 18–20 րոպեում։
Մեքենայի անիվների բազան կազմում է 2972 մմ, բեռնախցիկի ծավալը՝ 570–1740 լիտր, և կա 128 լիտր ազատ տարածություն առջևի մասի խցում։Airmatic պնեվմատիկ կախոցը, որը հնարավորություն կտա «կանխատեսել» ռելյեֆի անհարթությունները, ինչպես նաև ռեկուպերացիոն համակարգը, որը մարտկոցին կվերադարձնի մինչև 300 կիլովատտ էներգիա, ապահովում են առավելագույն հարմարավետություն և արդյունավետություն։
Նոր GLC EQ-ն առաջընթաց է ընկերության առաջին էլեկտրական SUV EQC-ի համեմատ. EQC-ն առաջարկում էր 80 կՎտժ մարտկոց, 408 ձիաուժ հզորություն և 0–100 կմ/ժ արագացում 5.1 վայրկյանում, իսկ լիցքավորումը տևում էր 40 րոպե 110 կՎտ հզորությամբ։ GLC EQ Technology-ն ավելի հզոր է, արագ և արդյունավետ՝ դառնալով էլեկտրական SUV շուկայում նոր չափանիշ։
Առաջին վաճառքի դուրս կգա GLC 400 4Matic մոդելը, որը կունենա երկու շարժիչ՝ 483 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։Այն վաճառքի դուրս կգա 2026 թվականի առաջին կեսին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։