
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 24.5 մլն դրամ
Կառավարությունը որոշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարության և փորձագիտական խմբի գործունեության ապահովման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանձնանշանի և կարգախոսի մրցանակային ֆոնդի, ինչպես նաև պետական հանձնաժողովի գործունեության պաշտոնական կայքէջի պատրաստման նպատակով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին հատկացնել շուրջ 24.5 մլն դրամ: Այս մասին հայտնում են կառավարության Մամուլի ծառայությունից: