Ինչպես է Չինաստանը պատրաստվում արհեստական բանականության՝ մարդու վերահսկողությունից դուրս գալու ռիսկին
Արհեստական բանականության առաջատար ամերիկյան մշակողներից մեկը՝ Anthropic-ը, հետազոտողների նախազգուշացումներն այն մասին, որ ավելի հզոր մոդելները կարող են դուրս գալ մարդու վերահսկողությունից և նույնիսկ հանգեցնել մարդկության վերացմանը, ուշադրություն են գրավել Չինաստանում։ Երկրի իշխանությունները նույնպես պատրաստվում են նման ռիսկերին։ Այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ-ն ու Չինաստանը շարունակում են մնալ առաջադեմ արհեստական բանականության մշակման և աշխարհում այդ տեխնոլոգիայի տարածման հիմնական կենտրոնները։
Միևնույն ժամանակ, արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ մոտեցումների հարցում երկու երկրներն ավելի հաճախ են տարաձայնություններ ունենում։ Ակնկալվում է, որ այս հարցերը կարևոր տեղ կզբաղեցնեն այս ամսվա վերջին կայանալիք երկկողմ բանակցություններում։
Չնայած ավելի հզոր արհեստական բանականության համակարգեր ստեղծելու մրցավազքին՝ Պեկինի նորմատիվ փաստաթղթերն ու հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ Չինաստանի իշխանությունները մարդու վերահսկողությունից առաջադեմ արհեստական բանականության դուրս գալու ռիսկը բավական լուրջ են համարում՝ նման սցենարի պատրաստվելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

