Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ 10-ամյակին նվիրված արշավի և միջոցառումների իրականացման համար
13/10/2026 12:27
Կիսվել

Բաց մրցույթ՝ ԶԻՆԱՊԱՀԻ 10-ամյակին նվիրված արշավի և միջոցառումների իրականացման համար

2027 թվականին ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը կնշի իր գործունեության 10-ամյակը։ Հոբելյանական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում Հիմնադրամը հայտարարել է բաց մրցույթ՝ ինտեգրված հաղորդակցության և հանգանակության արշավի մշակման ու իրականացման, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում հարակից միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված և օտարերկրյա իրավաբանական անձինք՝ հաղորդակցության, բրենդինգի, մարքեթինգի, հանգանակության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում գործող ընկերությունները, որոնք կարող են ապահովել պահանջվող ծառայությունների ամբողջական և ժամանակին իրականացումը։

Ի՞նչ է ակնկալվում ընտրված կազմակերպությունից

Ընտրված կազմակերպությունը պետք է ապահովի նախագծի ռազմավարական, ստեղծագործական, արտադրական և կառավարման ամբողջական իրականացումը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական արդյունքների ներկայացում։

Հայաստանի համար նախատեսված աշխատանքները ներառում են՝

  • 10-ամյակի արշավի թեմայի, կարգախոսի, հիմնական ուղերձների և ժամանակացույցի մշակում,
  • հանրային կապերի և մեդիա ռազմավարության իրականացում,
  • անհատ և կորպորատիվ նվիրատուների ներգրավման ու պարբերական նվիրաբերությունների խթանման ռազմավարության մշակում,
  • կորպորատիվ գործընկերությունների և հովանավորության փաթեթների մշակում,
  • 3–4 րոպե տևողությամբ հոբելյանական տեսահոլովակի պատրաստում,
  • 30–40 էջանոց հոբելյանական ներկայացուցչական հրատարակության մշակում և արտադրություն,
  • Հայաստանում 10-ամյակին նվիրված հանգանակության միջոցառման գաղափարի մշակում և ամբողջական կազմակերպում,
  • Սփյուռքի ուղղությամբ մասնակիցներից ակնկալվում է ներկայացնել հիմնավորված հաղորդակցության և հանգանակության ռազմավարություն՝ սկզբնական փուլում կենտրոնանալով ԱՄՆ-ի հայկական համայնքների վրա։ Առաջարկը կարող է ներառել նվիրատուների ընդունելություն, գալա-երեկո, համայնքային միջոցառում, կորպորատիվ կլոր սեղան կամ այլ նպատակահարմար ձևաչափ։

Հայաստանի և Սփյուռքի բաղադրիչները պետք է ներկայացվեն ու բյուջետավորվեն առանձին։

Մրցութային հանձնաժողովը կարող է յուրաքանչյուր բաղադրիչի համար ընտրել առանձին հաղթող կամ մեկ կազմակերպություն՝ երկու ուղղությունների իրականացման համար։

Ի՞նչ պետք է ներառի հայտը

Մրցութային հայտը պետք է ներառի՝

  • ռազմավարական և ստեղծագործական առաջարկ,
  • Հայաստան–Սփյուռք տարբերակված մոտեցում,
  • թիրախային լսարանների և հիմնական հաղորդագրությունների նկարագրություն,
  • հաղորդակցության և հանգանակության բաղադրիչներ,
  • Հայաստանում և Սփյուռքում առաջարկվող միջոցառումների ձևաչափեր,
  • կազմակերպության և նախագծում ներգրավվող թիմի ներկայացում,
  • համապատասխան փորձը հավաստող պորտֆոլիո,
  • առնվազն երկու պատվիրատուի երաշխավորագիր,
  • մանրամասն ժամանակացույց և արդյունքների գնահատման ցուցանիշներ,
  • Հայաստանի և Սփյուռքի աշխատանքների առանձին ֆինանսական առաջարկներ։

Հայտերը գնահատվելու են ռազմավարական մոտեցման և արշավի գաղափարի՝ 25%, ստեղծագործականության ու առաջարկվող գաղափարների որակի՝ 25%, համապատասխան փորձի և իրականացման կարողության՝ 20%, ինչպես նաև բյուջեի, ծախսարդյունավետության ու ժամանակացույցի՝ 30% չափանիշներով։

Հայտերի ներկայացման կարգը

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 2-ն է՝ ժամը 16:00-ն։

Հայտերը պետք է ներկայացվեն առձեռն՝ սոսնձված, կնքված և ստորագրված փակ ծրարով, հետևյալ հասցեով՝

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, սենյակ 317, ԶԻՆԱՊԱՀԻ գրասենյակ։

Հայտերը պետք է կազմվեն և ներկայացվեն մրցութային հրավերով սահմանված պահանջներին համապատասխան։ Հրավերի բովանդակությանը չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման։

ԶԻՆԱՊԱՀ-ն ակնկալում է ոլորտի փորձառու կազմակերպությունների և մասնագիտական թիմերի հայտերը։

Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին և հայտերի ներկայացման ամբողջական կարգին կարելի է ծանոթանալ մրցութային փաստաթղթերում։

Փաստաթղթեր՝ հայերեն

Documents in English

Մրցույթի պայմաններին, պահանջներին, գնահատման չափանիշներին, հայտերի ներկայացման կարգին և մրցութային փաստաթղթերին ամբողջությամբ ծանոթանալու համար այցելեք ԶԻՆԱՊԱՀԻ պաշտոնական կայք։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25