
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն. ՀՀ ավտոճանապարհներին տեղ-տեղ մեկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20–ին` ժամը 10.00–ի դրությամբ, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, Մեղրիում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Վայք-Սարավան և Գորիս-Սիսիան միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: