Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
«ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ INDIEPRIZE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ- ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ
24/11/2014 10:44
Կիսվել

«ԲԱՑ ԽԱՂ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ԽԱՂԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ INDIEPRIZE ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ- ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Նոյեմբերի 10-12 Բելգրադում անցկացվեց Casual Connect համակարգչային խաղերի համաժողովը և նրանց կից IndiePrize «ինդի» խաղեր նախագծողների մրցույթ- ցուցադրությունը, որին մասնակցեց նաև «Բաց Խաղ» առաջնության կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը՝ ի դեմս առաջնության ղեկավար Շուշանիկ Վարդանյանի և առաջնության հաղթող մասնակից Հենրիկ Հակոբյանի՝ Choppy Fish խաղով: Խաղը ներկայացվեց նաև InDiePrize մրցույթ- ցուցադրությանը: Համաժողովը լի էր թեմատիկ դասընթացներով, գործարար ներկայացումներով և հաջողության պատմություններով, որի մասնակցությունը մեծ փորձ էր մասնակիցների համար: 

Մրցույթի ժյուրի անդամների և  ներկա ընկերությունների կողմից մեծ էր հետաքրքրությունը Հայսատնից ներկայացված Choppy Fish խաղի նկատմամբ, որը գրավեց ներկաների ուշադրությունը իր գրաֆիկական լուծումներով  և ավարտուն տեսքով: Ընդհանուր առմամբ չեր զիջում ներկայացված մասնակիցների խաղերին:

Ըստ 18 ամյա Հենրիկ Հակոբյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը տվեց իրեն նոր կապեր ոլորտի ընկերությունների հետ, որոնց առաջարկների և խորհուրդների հիման վրա հետագայում կկատարի որոշ փոփոխություններ ներկայացված խաղում: Խաղի զարգացման և հրատարակման համար Հենրիկին եղան նաև մի շարք առաջարկներ՝ առաջատար ընկերությունների կողմից: 

Ըստ Շուշանիկ Վարդանյանի համաժողովի և մրցույթի մասնակցությունը պետք է դարձնել շարունակական, ինչը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ծանոթանալու միջազգային փորձին, ցուցադրելու իրենց աշխատանքը և մտքերը, հաստատելու ընկերական և գործընկերային հարաբերություններ ոլորտի ընկերություների և անհատների հետ:

Համաժողովին ձեռք բերած կապերը մեծ հնարավորություններ կստեղծեն զարգացնելու «Բաց Խաղ» առաջնությունը, դարձնելու այն միջազգային: Առաջնության շրջանակներում կազմակերպելու դասընթացներ և հանդիպումներ առաջատար ընկերությունների մասնագետների հետ: 

Շ. Վարդանյանը եզրափակելով նշեց, որ արդեն իսկ 2015 թվականին ակնկալում են հայ երիտասարդների ակիվ մասնակցությունը «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությանը, որ խոստանում է ավելի մեծ միջազգային հնարավորություններ և կապեր ստեղծելու հնարավորություն:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87