
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն և խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:
Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: