Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Վիվասել-ՄՏՍ. Պաղպաղակի օր Երևանի կենդանաբանական այգում
07/09/2015 18:21
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Պաղպաղակի օր Երևանի կենդանաբանական այգում

Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում ամռան համերն ու գույները միախառնվել էին. արդեն 5-րդ անգամ Երևանում անցկացվեց «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը:

Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր ընդամենը 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը:

Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր:

Պաղպաղակի օրը նշել են նաև այգու կենդանիները. Անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայելել:

«Ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացվող այս ուրախ տոնն արդեն դարձել է ավանդական: Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու կենդանաբանական այգու բարեկարգմանը` միաժամանակ լրացնելով պաղպաղակի այն բացը, որը չեք հասցրել վայելել ամռան ընթացքում»,-նշեց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Պաղպաղակի օր»-ը մանկական գունավոր ու համեղ ցանկությունները մեկտեղելու հրաշալի առիթ էր: Փոքրիկ այցելուներին այգու մշտական բնակիչներից բացի դիմավորեցին նաև հեքիաթի հերոսներն ու խաղավարները: Իսկ պատանիները նաև օրվա գլխավոր մրցանակի` հեծանիվի համար մրցելու հնարավորություն ստացան: Կենդանիների մասին վիկտորինայի 25 մասնակիցներից հաղթեց 12-ամյա Նարեկ Հովակիմյանը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62