
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում տեղի ունեցավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչը, որում գոտեմարտեցին Հայաստան ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը և ԻԻՀ ներկայացուցիչ Ղասեմ Ռեզային:
Հենց հանդիպման սկզբից հայ մարզիկն առավելություն ուներ և արդյունքում վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ սա Ալեքսանյանի երկրորդ չեմպիոնական տիտղոսն է, նա առաջին անգամ աշժարհի չեմպիոն էր հռչակվել 2014թ.-ին Տաշքենտում: