Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Տրանսպորտի և կապի նախարարություն․ Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով
13/01/2016 16:26
Կիսվել

Տրանսպորտի և կապի նախարարություն․ Ճանշիններն աշխատում են արտակարգ ռեժիմով

Առատ ձյան հետևանքով  վերջին օրերին երկկողմանի փակվել էր Վարդենյաց լեռնանցքը։  Սաստիկ բուքն ու տեսանելիության բացակայությունը թույլ չէին տալիս,  ճանապարհը բացելու ուղղությամբ որևէ աշխատանք կատարել: Ձյան շերտի բարձրությունը հասել էր 1,5, որոշ տեղերում նույնիսկ մինչև 2,5 մետրի:

Ձյունն ու բուքը դադարելուց անմիջապես հետո ճանապարհը սպասարկող «Շանթ-Սեյրան» ընկերության աշխատակիցները սկսեցին ճանապարհի մաքրման աշխատանքները։  5 օր շարունակ մի քանի հերթափոխով  ճանշինի 10-ը աշխատակիցներն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Գործի էր դրվել ձյուն մաքրող ժամանակակից 7 մեքենա, որոնց միջոցով ձյունը հեռացվում էր ճանապարհից։

Ընկերության տնօրեն Արմեն Ղուկասյանի խոսքով՝  ամենադժվարը ձյան հաստ շերտի տակ տեխնիկան ճիշտ ուղղությամբ աշխատեցնելն էր։

«Այդ աշխատանքներում խոչընդոտներ չեղան, քանի որ շատ փորձառու աշխատակիցներ ունենք, ովքեր ծանոթ են լեռնանցքով անցնող ճանապարհի  ամեն մի ոլորանին»,- նշեց տնօրենը։

Կատարված աշխատանքների արդյունքում մաքրվել է 7,5 մետր լայնությամբ մոտ 20 կմ ճանապարհահատված։ Ճանշինի աշխատակիցների ջանքերի շնորհիվ հունվարի 11-ին՝ ժամը 18.30-ի դրությամբ,  Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի բացվել է:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90