Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել պետական հատուկ ծառայության պաշտոնյային
09/02/2016 16:10
Կիսվել

Խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու համար մեղադրանք է առաջադրվել պետական հատուկ ծառայության պաշտոնյային

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  մեղադրանք է առաջադրվել պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ին՝ կազմակերպված խմբի կազմում ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացաված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2014 թվականին ընկերության ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքի պահապանությունն իրականացնող անձանց և նույն ընկերության այլ աշխատակիցների հետ ընդգրկվելով կազմակերպված խմբի կազմում, ստանձնել է իր համապատասխան դերը:

Մասնավորապես՝ Գ. Դ.-ն նախապես տեղեկանալով կատարվելիք հափշտակության տեղի ու ժամանակի մասին՝ անձամբ, ինչպես նաև ընկերությունում պահպանություն իրականացնող այլ ծառայողներին տեղեկացրել է այդ մասին, հանցավոր թողտվություն դրսևորելու միջոցով ապահովել է ինչպես հերթափոխում գտնվող, այնպես էլ՝ չգտնվող ընկերության աշխատողներին ընկերության գլխավոր և այլ արտադրամասերի տարբեր սարքավորումների հատվածներից ոսկու խտանյութի հափշտակության, դրանց նախնական մշակման գործընթացի իրականացման քողարկմանը և մշակված խտանյութի գաղտնի դուրս բերելն ընկերության տարածքից, ինչպես նաև այլ անձանց հետ համատեղ անմիջականորեն մասնակցել է ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին:

Պայմանավորվածության համաձայն՝ վերը նշված եղանակով հիշյալ ժամանակահատվածում ընկերությունից շարունակաբար կատարվել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ ոսկի պարունակող խտացված հանքանյութի մի շարք հափշատակություններ, հափշտակված խտանյութը վերամշակվել, և ոսկին իրացվել է ոսկու առևտրի կենտրոնում, իսկ ստացված գումարից կազմակերպված խմբի անդամներին վճարվել է մասնաբաժիններ:

2015թ. մայիսի վերջին կազմակերպված խմբի անդամ, ընկերության գլխավոր արտադրամասի աշխատակցի կողմից հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների թողտվությամբ հափշտակված և ընկերությունից դուրս բերված ոսկու պարունակությամբ խտանյութը փոխանցել է նույն ընկերության մեկ այլ աշխատակցի: Վերջինս խտանյութը վերամշակելով՝ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 26.672.810,32 ՀՀ դրամ արժողության 1448,91 գրամ ոսկի, որն առանձին մասերով վաճառվել է ոսկու առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր հանդիսացող Թ. Ա.-ին և Ա. Պ.-ին:

Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավել են կազմակերպված խմբի ևս 7 անդամներ, որոնցից 2-ի նկատմամբ նույնպես դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02