Ֆրանսիան ՅՈՒԿՕՍ-ի գործով ռուսական 1 մլրդ դոլար է «կալանավորել»
American Lawyer պարբերականը, հղում կատարելով Shearman & Sterling’s ընկերության վրա, որը ներկայացնում է ռուսական ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերին, հայտնում է, որ Ֆրանսիան կալանք է դրել Ռուսաստանին պատկանող 1 մլրդ դոլարի վրա։
Նշված գումարից 400 մլն դոլարը պատկանում է Eutelsat արբանյակային օպերատորին, իսկ 300 մլն դոլարըч Arianespace-ի պարտքն է Ռոսկոսմոսին։
Հիշեցնենք, որ Հաագայի արբիտրաժի որոշման համաձայն Ռուսաստանը 50 մլրդ դոլար պետք է վճարի ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին։