Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Այս տրանսֆերային պատուհանում Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկն է
18/05/2016 22:03
Կիսվել

Այս տրանսֆերային պատուհանում Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի ամենապահանջված ֆուտբոլիստներից մեկն է

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, որը լրանում է 2017 թվականի ամռանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավիճակին ծանոթ աղբյուրը «Սպորտֆակտ»-ին հայտնել է, որ Մխիթարյանին ձեռք բերելու ամենամեծ հնարավորությունն ունի «Արսենալ»-ը: Լոնդոնյան ակումբն արդեն բանակցել է խաղացողի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ Արսեն Վենգերի թիմ 27-ամյա ֆուտբոլիստի հավանական տեղափոխության շուրջ: Այժմ բանակցություններն ակումբների միջև են:

Աղբյուրը հետաքրքիր է համարում այն, որ «Արսենալի» գործակալները երեք տարի առաջ Վենգերին խորհուրդ են տվել ուշադրություն դարձնել Մխիթարյանի վրա, բայց ֆրանսիացին թերահավատորեն է մոտեցել թիմի սելեկցիոն ծառայության խորհրդին: Ավելին, երբ Մխիթարյանը 2013 թ.-ին «Շախտյոր»-ից տեղափոխվեց «Բորուսիա», Վենգերը հարցազրույցներից մեկում ասաց, որ Մխիթարյանի տեղափոխությունն իր վրա տպավորություն չի գործել: Բայց որոշ ժամանակ անց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հայ ֆուտբոլիստի գոլը գերմանական ակումբին օգնեց 2:1 հաշվով հաղթել «Արսենալ»-ին:

Հայտնի է նաև, որ Հենրիխը փոքր ժամանակից համակրում է «հրետաձիգներ»-ին ու հիանում Վենգերի աշխատանքով: Ներկայիս մրցաշրջանի ընթացքում «Արսենալ»-ի մարզիչն ինքն էլ սկսեց հետևել Մխիթարյանի խաղին, ապա ակումբի մենեջերներին հայտնեց նրան ձեռք բերելու իր մտադրության մասին: «Սպորտֆակտ»-ի տեղեկություններով՝ խաղացողով հետաքրքրվում են նաև «Չելսի»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը նրան փորձում էին ձեռք բերել դեռևս երեք տարի առաջ: Այդ ժամանակ Մխիթարյանը Ռայոլայի ծառայություններից դեռ չէր օգտվում, և «Սիթի»-ն փորձեց Հենրիխի հետ կապ հաստատել հայ գործակալների միջոցով, ովքեր աշխատում են Ռուսաստանում ու ԽՍՀՄ նախկին տարածաշրջանում, նաև՝  նրա բարեկամների միջոցով փորձեց բանակցել Հենրիխի հետ: Խոսեպ Գվարդիոլան, ով հաջորդ մրցաշրջանից կգլխավորի «Մանչեսթեր Սիթի»-ն, բարձր է գնահատում կիսապաշտպանին և ցանկանում է նրա միջոցով ուժեղացնել թիմի միջին գիծը:

Աղբյուրը հաստատել է, որ Մխիթարյանի ներկայացուցիչները նրան արդեն տուն են գտել Լոնդոնում: Հավանաբար,  Պրեմիեր լիգայում խաղալու մտադրություն ունեցող խաղացողի տրանսֆերը անգլիական որևէ թիմի հետ կձևակերպվի նախքան Եվրոպայի առաջնությունն սկսվելը: Կիսապաշտպանը նաև առաջարկ ունի Թուրինի «Յուվենթուս»-ից, բայց «Արսենալ»-ի տարբերակն ավելի հավանական է:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92