Այլ Լուրեր

USD BUY - 379.00+0.00 USD SELL - 380.00-1.00
EUR BUY - 438.50+0.00 EUR SELL - 442.50-1.00
OIL:  BRENT - 64.20+0.98 WTI - 59.44+0.61
COMEX:  GOLD - 4588.40-0.60 SILVER - 88.09-1.94
COMEX:  PLATINUM - 2322.70-0.46
LME:  ALUMINIUM - 3134.00-1.59 COPPER - 12803.00-3.08
LME:  NICKEL - 17578.00-1.73 TIN - 47982.00+0.03
LME:  LEAD - 2044.00-0.44 ZINC - 3209.00-0.22
FOREX:  USD/JPY - 158.07-0.05 EUR/GBP - 1.1588-0.18
FOREX:  EUR/USD - 1.1588-0.18 GBP/USD - 1.3381-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.46+2.10
STOCKS US: DOW JONES - 49359.33-0.17 NASDAQ - 23515.39-0.06
STOCKS US: S&P 500 - 6940.01-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 53936.17-0.32 TOPIX - 3658.68-0.28
STOCKS CHINA:  HANG SENG - 26844.96-0.29 SSEC - 4101.91-0.26
STOCKS EUR:  FTSE100 - 10235.29-0.04 CAC40 - 8258.94-0.65
STOCKS EUR:  DAX - 25297.13-0.22
16/01/2026  CBA:  USD - 379.99+0.57 GBP - 509.41+0.23
16/01/2026  CBA:  EURO - 441.32-0.14
16/01/2026  CBA:  GOLD - 56331+138 SILVER - 1115+3.8
ՀՔԾ-ն հորդորում է Արտակ Գալստյանի գործունեությունից տուժած քաղաքացներին դիմել իրեն
27/05/2016 17:35
Կիսվել

ՀՔԾ-ն հորդորում է Արտակ Գալստյանի գործունեությունից տուժած քաղաքացներին դիմել իրեն

«analitik.am» լրատվական կայքի աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավորից գումար շորթելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Վանոյի Արտակ մականունով հայտնի Արտակ Գալստյանը՝ 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում և կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից:

Հիշյալ հանգամանքները հիմք են տալիս կարծելու, որ վերը նշված առանձնապես խոշոր չափի շորթումը վերոհիշյալ լրատվական կայքերի աշխատակիցների և Արտակ Գալստյանի ապօրինի գործունեության միակ դեպքը չէ:

ՀՔԾ-ն հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Արտակ Գալստյանի և վերջինիս տնօրինման տակ գտնվող կայքերի աշխատակիցների ապօրինի գործունեությունից, դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ (011) 900-035, (011) 900-052):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

16/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.99
+0.57
Եվրո (EUR)
441.32
-0.14
Ռուբլի (RUR)
4.8785
+0.0507
Լարի (GEL)
141.01
+0.22
56331
+138
Արծաթ
1115
+3.8