
Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին կրկին թույլատրել է հանգստանալ Թուրքիայում
Ռուսական Սու 24 ռմբակոծիչը խոցելու համար Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ներողություն խնդրելուց հետո կայացել է նրա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի տուրիզմի ոլորտի նկատմամբ ՌԴ կողմից կիրառվող պատժամիջոցների վերացման հարցը։
ՌԴ նախագահը հայտնել է, որ արդեն հանձնարարել է աշխատանքներ սկսել տուրիզմի ոլորտում ռուս-թուրքական նախկին հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, և եթե Թուրքիայի կառավարությունը հավելյալ անվտանգության միջոցառումներ իրականացնի, ապա ռուսաստանցի զբոսաշրջիկներին կրկին կթույլատրվի իրենց հանգիստն իրականացնել Թուրքիայում։