Այլ Լուրեր

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
Օլիմպիական չեմպիոնները մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ են ստացել
18/09/2016 23:48
Կիսվել

Օլիմպիական չեմպիոնները մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ են ստացել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով  մրցանակներով պարգևատրվել են Ռիոյի օլիմպիական խաղերում մեդալակիր դարձած հայ մարզիկները և մարզչական անձնակազմի ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը պարգևատրվել է 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանով Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը նույնպես ՀԱՕԿ նախագահի հրամանագրով պարգևատրվել է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանով՝ Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկ շենքում:

Ռիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և 4 սենյականոց բնակարանով Գյումրիում: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն էլ պարգևատրվել է 30 միլիոն դրամով:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվել է 10 միլիոն դրամով: 4 սենյականոց բնակարանով  պարգևատրվել է նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը պարգևատրվել է 10 միլիոն դրամով: 5 միլիոն դրամով պարգևատրվել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Ծանրամարտի անձնական մարզիչներ Հակոբ Փիլոսյանը և Աշոտ Փիլոսյանը ևս  պարգևատրվել է 5-ական միլիոն դրամով:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձից առաջ հայ մարզիկները մեծ պարգև են արել անկախ Հայաստանին և հայ ժողովրդին: «Բրազիլիայում կայացած օլիմպիական խաղերում բարձր ենք պահել Հայաստան պետության պատիվը: Իհարկե, կարելի էր ավելի լավ մասնակցել, սակայն ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք նվաճել արծաթե և ոսկե մեդալներ, որոնք 20 տարի է՝ չունեինք: Մենք կարող էինք առնվազն 10 մեդալ բերել օլիմպիական խաղերից, սակայն եղան սպորտային անհաջողություններ: Մեծ աշխատանք է կատարված, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պետության ղեկավարությանը՝ ցանկացած հարցում մեր կողքին լինելու համար: Մենք տարեցտարի ուջեղանալով՝ շարժվելու ենք առաջ»,- ասաց ՀԱՕԿ նախագահը:

Ռիոյի օլիմպիական խաղերի մեդալակիր հայ մարզիկներին պարգևատրել է նաև «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը: Ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Սամվել Կարապետյանից ստացել  է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանը՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը՝ 30 հազարական դոլար:

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32