Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արմպրոդէքսպոյում ներկայացվել է Արմենպրեսի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր նախագիծը
21/10/2016 17:51
Կիսվել

Արմպրոդէքսպոյում ներկայացվել է Արմենպրեսի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր նախագիծը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացված էր «Արմենպրես» լրատվական գործակալության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացրած լուսանկարչական նախագիծը:

18 լուսանկար, 18 յուրօրինակ ճակատագիր: Յուրաքանչյուր լուսանկար պատմում է  հայաստանյան մարզերի տարբեր գյուղերում ապրող բնակիչների, իրենց առօրյա աշխատանքով ապրող ու նվիրված գյուղացիների մասին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նախագծի շրջանակում հրատարակվել է լուսանկարների կատալոգ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ լուսանկարներին, ինչպես նաև հերոսների համառոտ պատմություններին: Կատալոգում նաև ներառված է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի գործադիր  տնօրեն Հակոբ Անդրեասյանի խոսքը, որում մասնավորապես ասված է.

«Մեր հիմնական նպատակն ու ցանկությունն այն է, որ մեր գործընկեր-հաճախորդներն ավելի շատ հաջողություններ ունենան: Մենք հպարտանում ենք մեր գործընկերների անգամ ամենափոքր ձեռքբերումներով, մնում ենք նրանց կողքին բոլոր փորձությունների ժամանակ, և դա է պատճառը, որ գյուղացին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը համարում է իրենը»։

Իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ շեշտել է, որ լուսանկարների ներկայացվող շարքում մարդիկ են, ովքեր կարող էին երբեք չհայտնվել լրատվական գործակալությունների ժապավեններում, մարդիկ, ովքեր հաճախ իրենք էլ չեն հասցնում հետևել օրվա լուրերին, սակայն այդ հանգամանքը բնավ չի նվազեցնում այն հսկայական ներդրումը, որ նրանք ու նրանց նման հազարավորները բերում են իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով: «Իհարկե, թվում է՝ լրատվության տեմպի արագացումը ավելի քիչ հնարավորություններ է թողնում թեմային համակողմանի անդրադառնալու համար. այս առումով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ իրականացված ծրագիրը սպասված ու կարևոր է: Այն ուշադրություն է բևեռում անկախության հերոսներից մեկի՝ հայ գյուղացու վրա»:

Լուսանկարների հեղինակը «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանն է, ով, շրջելով մարզից մարզ, ևս մեկ անգամ համոզվել է, թե ինչ յուրահատուկ է Հայաստանը։

«Այնպիսի վայրերում եմ եղել, որտեղ ամեն օր չես լինում, չես կարողանում տեսնել այդ չքնաղ տեսարանները, իսկ հերոսներից ամեն մեկը յուրովի հետաքրքիր է իր ճակատագրով, իր դերով»,-մեզ հետ զրույցում ասաց լուսանկարիչը:

Լուսանկարիչը մեծ ոգևորությամբ էր խոսում նախագծի հերոսների մասին: Պատմեց Լոռու մարզի Միխայլովկա գյուղից երկու եղբայրներ՝ Արամի և Արմենի մասին, ովքեր իրենց նպատակասլացության և աշխատասիրության շնորհիվ կարողացել են անտառում հավաքված մանուշակներ վաճառելուց հասնել մինչև վարդի ջերմոց հիմնելը:

Եղբայրները  մանուշակ էին հավաքում և տոն օրերին գնում Երևանում վաճառում մի կերպ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, հետո որոշում են թրաշուշանի սերմեր հավաքել: 2009 թվականին ռիսկային թվացող այդ գործը հաջողությամբ է պսակվում, սերմերն իրացվում են, իսկ արդեն 2013 թվականին համագյուղացու հետ բացում են առաջին ջերմոցը: Որոշ ժամանակ անց սակայն կրկին վաճառում են մասնաբաժինը և վաստակած գումարը ներդնում վարդերի աճեցման նոր գործում, որի իրականացման հարցում իր աջակցությունն է ցուցաբերում «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն:

Ջերմոցային տնտեսությունից ստացված եկամուտներն այսօր բավականացնում են  եղբայրներին հոգալ ընտանեկան ծախսերը: Նրանք մտադիր են ևս մեկ ջերմոց կառուցել:

Մխիթար Խաչատրյանն նշեց, որ նման աշխատանքն ունի իր նրբություններն ու դժվարությունները, և պետք է կարողանալ լուսանկարների միջոցով ճշգրտորեն ներկայացնել մարդկանց և միջավայրը:

«Ամեն անգամ հանդիպում եմ ուրիշ տեսակի մարդու: Հենց այդ տեսակն է պետք դարձնել լուսանկար: Պետք է կարողանալ համատեղել և ցույց տալ թե՛ այդ մարդու տնտեսությունն ու աշխատանքը, և՛ թե նրա մարդ տեսակը» ,-եզրափակեց Մխիթար Խաչատրյանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98