Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Վիվասել-ՄՏՍ. մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
12/11/2016 23:26
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Նոյեմբերի 11-ին մեկնարկեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Չորս օրերի ընթացքում, բազմատարր փառատոնի շրջանակում ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում, Էօն-ում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:

Բացման արարողությանը հաջորդել է «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ Ֆիլմը հավաքել է արտիստների և ակտիվիստների մի խումբ, որպեսզի աշխարհին ցույց տա ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակների և նրանց զանգվածային ոչնչացման մասին պատմող երբևէ չցուցադրված պատկերներ։ Թափանցելով տխրահռչակ սև շուկաներ, թե հետազոտելով մեր ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, «Ոչնչացման մրցավազքը» կոչված է փոխելու մեր աշխարհայացքը:

Նոյեմբերի 11-ին «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում բացվել է նաև աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 14-ը։
Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական: 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:

Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվելու են 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։

Փառատոնի շրջանակում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին մասնավոր պահպանվող տարածքի՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի» ստեղծմանը հիմնապես աջակցելու, «Արևորդի» բնապահպանական էկո-ակումբների կայացմանը նպաստելու և բնապահպանական գաղափարախոսությունը համայնքում ինտեգրելու, կայուն էկո-միջավայր ձևավորելու համար ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին շնորհվեց «Բնապահպանության ասպետ»-ի բարձր տիտղոսը:

Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա նույեմբերի 14-ին, 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում։ Արարողությանը կհաջորդի Գրահամ Թովնսլիի հեղինակած «Աղբանոցի մեղեդիներ» ֆիլմի ցուցադրությունը։

Ֆիլմը նոտաներով ներշնչված երազանքի մասին է: Հուզական ու սրտառուչ պատմություն այն մասին, թե ինչպես են թափոններից պատրաստված երաժշտական գործիքները հույս ու արժանապատվություն բերում երեխաներին:

Ֆիլմ «Վերամշակված նվագախմբի»՝ Պարագվայի ետնախորշերում ապրող մի խումբ երեխաների մասին, որոնք նվագում են ամբողջությամբ թափոններից պատրաստված գործիքներով: Սա երաժշտության փոխակերպող ուժն արտացոլող գեղեցիկ պատմություն է, որը նաև բարձրաձայնում է մեր ժամանակների երկու կենսական խնդիրների՝ աղքատության և թափոնային աղտոտվածության մասին:

Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62