Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հրայր Թովմասյանը ներկայացրել է նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու ժամկետները
05/04/2017 12:38
Կիսվել

Հրայր Թովմասյանը ներկայացրել է նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու ժամկետները

Հայաստանի նորընտիր խորհրդարանի լիազորություններն ուժի մեջ մտնելու հստակ ժամկետները պարզ կդառնան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից խորհրդարանի ձևավորման մասին վերջնական որոշումից հետո: Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը հրավիրվում է ձևավորումից հետո երրորդ հինգշաբթի օրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կկայացնի որոշում, երբ կձևավորվի նոր խորհրդարանը, դրանից հետո պետք է հաշվել, թե որ օրն է լինում երրորդ հինգշաբթին, եթե, իհարկե, ընտրությունների արդյունքներն այդ ընթացքում չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Թովմասյանը: Քանի որ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքների վերջանական հրապարակումը պետք է իրականացնի ապրիլի 9-ին, դրան հաջորդող երրորդ հինգշաբթին ապրիլի 27-ն է, երբ ակնկալվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը:

Ազգային ժողովի առաջին նիստի օրը կառավարությունը վայր է դնում իր լիազորությունները: Դրանից հետո 10 օրվա ընթացքում ՀՀ Նախագահը, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում այն անձին, ով վայելում է պատգամավորների մեծամասնության աջակցությունը: «Այս հարաբերությունները դեռևս կարգավորվում են 2005թ. Սահմանադրությամբ: Այդ նորմերը շարունակում են պահպանվել»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում պետք է ձևավորվի նոր կառավարությունը: Այսինքն, վարչապետի առաջարկությամբ ՀՀ Նախագահը նշանակելու է նախարարների: Դրանից հետո 20 օրվա ընթացքում նոր ձևավորված կառավարությունը  պետք է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնի իր ծրագիրը: «Սրանք առավելագույն ժամկետներն են: Հնարավոր են ավելի կարճ ժամկետներ: Օրինակ, եթե Ազգային ժողովի առաջին նիստի հաջորդ օրը նշանակվի հանրապետության վարչապետը, պետք է մնացած գործընթացները հաշվել այդ օրվանից: Շատ հնարավոր է, որ կառավարության կազմը երեք օրվա ընթացքում ձևավորվի, ծրագիրը 5 օրվա ընթացքում ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և այլն: Այսինքն, շատ արագ հնարավոր է այդ ամբողջը կազմակերպել, իսկ իմ նշած ժամկետներն առավելագույնն են»,- մանրամասնեց Հրայր Թովմասյանը:

Նա նաև հստակեցրեց, որ նոր խորհրդարանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կունենա 58 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը կունենա 31 պատգամավոր, «Ելք» դաշինքը` 9 պատգամավոր, ՀՅԴ-ն` 7 պատգամավոր:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 3-ին ամփոփեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների 2009 տեղամասերի արդյունքները և կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ ԱԺ են անցնում քաղաքական 4 ուժեր. առաջատարը ՀՀԿ-ն է՝ 49.12 տոկոսով, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, համապատասխանաբար, 27.32 և  7.77 տոկոսով և ՀՅԴ-ն՝ 6.57 տոկոսով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45