2060թ.-ին արհեստական բանականությունն ամեն ինչում կգերազանցի մարդուն
Արհեստական բանականության հիմնախնդիրների ուղղությամբ Օքսֆորդի և Յեյլի համալսարանների 350 գիտնականի մասնակցությամբ իրականացված հետազոտության համաձայն 45 տարուց կամ մինչև 2060թ.-ը արհեստական բանականությունը գործունեության ցանկացած ոլորտում կգերազանցի մարդուն, իսկ 120 տարի անց մարդկային բոլոր մասնագիտությունները հնարավոր կլինի փոխարինել ռոբոտներով։
Կանխատեսման համաձայն 2024թ.-ին համակարգիչներն ավելի լավ կտիրապետեն լեզուներին, 2026թ.-ին արհեստական ինտելեկտի միջոցով հնարավոր կլինի շարադրություններ գրել, 2027-ին՝ արհեստական բանականությունը բեռնատարներ կվարի, 2031-ին՝ արհեստական բանականության միջոցով իրականացվի վաճառքներին կառավարում, 2049թ.-ին՝ արհեստական բանականության միջոցով պատմվածքներ կգրվեն, 2053թ.-ին` արհեստական բանականության միջոցով կիրականացվեն վիրաբուժական միջամտություններ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։