Այլ Լուրեր

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Օրինագծերը կնպաստեն «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը
31/08/2017 19:20
Կիսվել

Օրինագծերը կնպաստեն «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը

Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման, ռազմատրանսպորտային պարտականության հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս նախագծերով նախ լուծվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր իրավական կարգավորումների պահանջը: Ըստ նախարարի՝ վերոնշյալ երկու օրինագծերում միավորվել են 7 գործող օրենքներ: Օրինագծերի նպատակն է նաև իրավական հիմք ապահովել նոր քաղաքականության համար: «Դրա մեջ է մտնում նաև հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի առաջիկա զորակոչից սկսած այդ ծրագրերը կյանքի կոչել», – ասել է Վիգեն Սարգսյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրինագծով, մի շարք վերանայումներ են նախատեսվել: Մասնավորապես, զորակոչի կազմակերպման մեջ վերացվում է «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը: Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք , որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում , ապա իրենք կարող են նույն զորամասում իրենց ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով առաջակում ենք «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան նույն զորամասն ընտրել»: Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98