
Երևանի կենտրոնում բանկոմատ են թալանել և խոշոր գումար հափշտակել
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ անհայտ անձինք պայթեցնելու միջոցով թալանել են Երևանի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատը: Բանկոմատից հափշտակվել է խոշոր չափի գումար:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն իր հերթին մանրամասնել է, որ բանկոմատում եղել է 3 մլն 300 հազար դրամ գումար, որից հափշտակվել է 2 մլն դրամը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ և օպերատիվ աշխատանքներ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: