Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը
08/12/2017 14:30
Կիսվել

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը: Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) զարգացման ծրագրի հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության և բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով:

«Այն խնդիրը, որի հետ հաճախ ենք առնչվել ու ցանկանում ենք լուծել այս կայքի միջոցով, ինտերնետի առկայության պարագայում որոշակի չափով լուծում ենք: Շատ հաճախ, երբ մարզերում ու հեռավոր գյուղերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք այցելում, նկատում ենք դպրոցներում ուսուցչական կազմի խիստ պակաս: Այս կայքն ստեղծված է հենց այսպիսի բնակավայրերում ապրող երեխաների մոտ գիտելիքի պակասը լրացնելու և հմտությունները զարգացնելու համար», – ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«STEM ծրագրի առավելություններից մեկն այն է, որ երեխաները համակարգչից կօգտվեն ոչ միայն խաղալու, այլև կարևոր գիտելիքներ ստանալու համար: Այն, ինչ չեմ հասցրել սովորել, հասկանալ կամ ընկալել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասի ընթացքում, կարող եմ տանը այդ կայքում գտնել, մի քանի անգամ դիտել, հասկանալ», – նշեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի աշակերտուհի Միլենա Խոյաթյանը:

«Կայքի հետ ծանոթացա ու կարող եմ առանձնացնել բնագիտական հոսքի առարկաների վերաբերյալ նյութերի առկայությունը: Կարևոր է, որ աշակերտները հնարավորություն ունենան թերի մնացած գիտելիքը լրացնել ինքնուրույն, ընդ որում՝ հայալեզու տեսանյութերի ու բացատրական հոդվածների միջոցով: Ռոբոտաշինության, ծրագրավորման վերաբերյալ նյութերի կողքին զետեղված է նաև աստղագիտությանը վերաբերող տեղեկատվություն, որը՝ որպես առարկա, ցավոք, դուրս է մնացել դպրոցական ծրագրից», – մանրամասնեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Չատինյանը:

«Ծրագրի շրջանակներում գործելու են ծրագրավորման, տիեզերագիտության, մաթեմատիկայի, թռիչքային ապարատների նախագծման կիրակնօրյա ակումբներ: Դրանց արդյունքում ձևավորված կիրակնօրյա դպրոցի դասընթացները կհեռարձակվեն STEM ալիքով և հասանելի կլինեն Հայաստանի բոլոր դպրոցականների համար», – հավելեց STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար Հայկազ Բաղյանը:

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84