OIL:  BRENT - 59.14+1.37% WTI - 53.45+1.64%
COMEX:  GOLD - 1612.90+0.53% SILVER - 18.38+0.88%
COMEX:  PLATINUM - 996.70 -0.77%
LME:  ALUMINIUM - 1712.50+0.03% COPPER - 5770.00-0.71%
LME:  NICKEL - 12780.00-2.29% TIN - 16510.00-0.72%
LME:  LEAD - 1878.00-0.16% ZINC - 2144.00-1.15%
FOREX:  USD/JPY - 111.39+1.22% EUR/GBP - 0.8364+0.72%
FOREX:  EUR/USD - 1.0795-0.03% GBP/USD - 1.2906-0.72%
STOCKS RUS:  MICEX - % RTSI - 1542.08 +1.75%
STOCKS US: DOW JONES - 29348.03+0.40% NASDAQ - 9817.18+0.87%
STOCKS US: S&P 500 - 3386.15 +0.47%
STOCKS JAPAN:  NIKKEI - 23479.15 +0.34% TOPIX - 1674.48 +0.16%
STOCKS CHINA:  HANG SENG - 27609.16 -0.17% SSEC - 3030.15 +1.84%
STOCKS EUR:  FTSE100 - 7457.02+1.02% CAC40 - 6111.24+0.90%
STOCKS EUR:  DAX - 13789.00+0.79%
20/02/2020  CBA:  USD - 478.37 AMD -0.26 GBP - 617.34 AMD -5.17
20/02/2020  CBA:  EURO - 516.69 AMD -0.37
20/02/2020  CBA:  GOLD - 24672.52 AMD +207.41 SILVER - 282.15 AMD +6.93
20/02/2020  CBA:  PLATINUM - 15456.85 AMD +376.31
17/05/2016  NASDAQ OMX ARMENIA:   USD/AVG - 477.75 AMD -2.70
Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ
20-06-2018 23:12 • 1.5K

Ոստիկանները խուզարկել են «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ հունիսի 20-ին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, դատարանի որոշումներով, խուզարկություններ են կատարել, այսպես կոչված՝ «օրենքով գողեր»՝ «Մանեթի տղա Սամվելիկ» մականվամբ Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։ Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Ոստիկանները, հարուցված քրեական գործի շրջանակներում, նույն օրը, դատարանի որոշումներով, խուզարկել են նաև քրեական հեղինակություններ՝ «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո» մականվամբ Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունիմասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։

Արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ Մասնավորապես՝ «Մասիվցի Անդիկ» մականվամբ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են մեթադոնի նմանվող դեղահաբեր, բյուրեղանման զանգված ու հրացան։ «Ալո» մականվամբ «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ «օրենքով գող» Արտեմ Դինունցի բնակարանի խուզարկությամբ։ «Օշականցի Գևորիկ» մականվամբ «օրենքով գող» Գևորգ Մելիքյանի տան խուզարկությամբ՝ բակում հայտնաբերվել են կանեփի թփեր։ «Քոնչո» մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանի տան բակից ևս կանեփի թփեր են հայտնաբերվել։ «Մեծամորի Երո» մականվամբ քրեական հեղինակություն Երվանդ Ոսկանյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են փամփուշտներ։ «Շալո» մականվամբ քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի բնակարանից հայտնաբերվել են հրազեն ու փամփուշտներ։ «Վիրաբիկ» մականվամբ քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր, որոնցից երկուսը՝ մեթադոնի նմանվող։ «Պիստ» մականվամբ քրեական հեղինակություն Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերվել է հրազեն ու հրացաններ։ «Էրեբունիմասիվցի Տյոմ մականվամբ» քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան։ «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են հրացան ու փամփուշտներ, «Նորադուսցի Արա» մականվամբ քրեական հեղինակություն Արա Բանդուրյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է հրացան, փամփուշտ, թուր և մահակ։ «Մասիվցի ժիրո» մականվամբ քրեական հեղինակություն Պարույր Աղաջանյանի բնակարանում հայտնաբերվել են հրազեն, դանակներ ու մահակներ։

Հիշյալ «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Նրանց բնակարաններից հայտնաբերված զենք-զինամթերքը, թմրամիջոցի նմանվող զանգվածներն ու այլ իրեր ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Լրահոս
Արտարժույթ
09:01 20/02 Առք Վաճառք
AMD / USD 477.50 479.00
AMD / EUR 516.00 519.00
AMD / RUR 7.47 7.57
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
20/02/2020
Դոլար / Դրամ
478.37
-0.26
Եվրո / Դրամ
516.69
-0.37
Ռուբլի / Դրամ
7.50
-0.03
Ֆունտ / Դրամ
617.34
-5.17
ԿԲ Մետաղներ
20/02/2020
դրամ / գրամ
Ոսկի
24672.52
+207.41
Արծաթ
282.15
+6.93
Պլատին
15456.85
+376.31
Ոսկու գին
20/02/2020
դրամ
999 հարգ
24k
24,672.52
958 հարգ
23k
23,644.50
916 հարգ
22k
22,616.48
720 հարգ
18k
18,504.39
625 հարգ
15k
15,420.33
585 հարգ
14k
14,392.30
500 հարգ
12k
12,336.26
417 հարգ
10k
10,280.22
375 հարգ
9k
9,252.20
Forex
09:01 20/02
EUR/USD
1.0795
-0.03%
GBP/USD
1.2906
-0.72%
USD/JPY
111.39
+1.22%
EUR/GBP
0.8364
+0.72%
Նավթ
09:01 20/02
դոլար / բարել
Brent
59.14
+1.37%
Light Sweet
53.45
+1.64%
Comex
09:01 20/02
$ / տր. ունց.
Ոսկի
1612.90
+0.53%
Արծաթ
18.38
+0.88%
Պլատին
996.70
-0.77%
LME / 3M
09:01 20/02
դոլար / տոննա
Ալյումին
1712.50
+0.03%
Պղինձ
5770.00
-0.71%
Նիկել
12780.00
-2.29%
Անագ
16510.00
-0.72%
Կապար
1878.00
-0.16%
Ցինկ
2144.00
-1.15%
Մոլիբդեն
22708.00
-1.91%
Կոբալտ
34000.00
+0.00%
Ինդեքսներ
09:01 20/02
կետ
Dow Jones
29348.03
+0.40%
S&P 500
3386.15
+0.47%
NASDAQ
9817.18
+0.87%
FTSE
7457.02
+1.02%
CAC 40
6111.24
+0.90%
DAX
13789.00
+0.79%
RTSI
1542.08
+1.75%
Nikkei
23479.15
+0.34%
Topix
1674.48
+0.16%
Hang Seng
27609.16
-0.17%
SSEC
3030.15
+1.84%
Թվային արժույթներ
10:50 20/02
BTC/AMD
4,609,335
-4.82%
BTC/USD
9630.26752434
-4.75%
ETH/USD
262.235371785
-6.55%
BCH/USD
382.902173871
-8.61%
XRP/USD
0.2775472285
-5.98%
LTC/USD
71.2177304532
-8.09%
ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱ
BTC
175,532,446,269
-4.74%
ETH
28,786,879,874
-6.53%
BCH
7,002,711,193
-8.60%
XRP
12,138,465,960
-5.98%
LTC
4,566,639,092
-8.08%
ԿԲ Տոկոսադրույքներ
20/02/2020
Վերաֆին.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
5.50
+0.00
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.00
+0.00
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.00
+0.00
Մակրոտնտեսական
12/2019
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
+7.90%
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
2,103.9
+9.0%
Արտահանում 1
Արտահանում
2,640.3
+9.40%
Ներմուծում 1
Ներմուծում
5,513.8
+10.8%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+1.40%
Միջին աշխ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
182,750
+5.80%
Առևտրի շրջ. 3
Առևտրի շրջանառություն
3,249.2
+8.90%
Գյուղատնտ. 3
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
852,789
-4.20%
Ծառայութ. 3
Ծառայությունների ծավալ
2,062.4
+15.0%
Շինարար. 3
Շինարարության ծավալ
434,602
+4.60%
1 - միլիոն դոլար, 2 - դրամ, 3 - միլիարդ դրամ