Էդուարդ Աղաջանյան․ Վարչապետի աշխատակազմն անցնում է «էկո» գրիչների օգտագործմանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է էկո գրիչներ՝ հետևյալ գրառմամբ․ «Վարչապետի աշխատակազմը անցնում է «էկո» վերամշակված թղթե գրիչների օգտագործմանը, որոնք նույնպես արտադրվում են Հայաստանում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հրաժարվում է Apple համակարգիչներից՝ հօգուտ Արմթաբի։
Վարչապետը կոչ էր արել նաև նախապատվությունը տալ հայկական արտադրանքին։