Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Հայտնի են 2018 թ․ դրությամբ ամենաթանկ դոմենները
22/10/2018 17:30
Կիսվել

Հայտնի են 2018 թ․ դրությամբ ամենաթանկ դոմենները

Երբևէ հետաքրքրե՞լ է, թե ո՞րն է աշխարհի ամենաթանկ դոմեն անունը։ Որքան էլ զարմանալի է, այն LasVegas.com-ն է, որը վաճառվել է 90 մլն դոլարով, 2005 թվականին և ակտիվ կլինի ավելի քան 35 տարի։ 2018 թ․ ամենաթանկ դոմեն անունները կապված են բիզնեսի, ապահովագրության, հանգստի և անշարժ գույքի հետ։ Ստորև ներկայացնում ենք այդ ցանկը․

LasVegas.com – 90 մլն դոլար (2005-2040)

CarInsurance.com– 49.7 նլն դոլար (2010)

Insurance.com – 35.6 մլն դոլար (2010)

Vacationrentals.com – 35 մլն դոլար (2007)

Privatejet.com – 30.1 մլն դոլար (2012)

Internet.com – 18 մլն դոլար (2009)

Insure.com – 16 մլն դոլար (2009)

Sex.com – 13 մլն դոլար (2010)

Hotels.com –  11 մլն դոլար (2001)

Fund.com – 9.9 մլն դոլար (2008)

Porn.com – 9.5 մլն դոլար (2007)

Fb.com – 8.5 մլն դոլար (2010)

Ինտերնետ օգտատերերն ամեն օր հավաքում են իրենց նախընտրած հասցեն և չեն էլ մտածում, որ դրանք ոսկու գին ունեն։  Ութ տառից բաղկացած հասցեն կարող է միլիոններ արժենալ՝ կապված գնորդի հետաքրքրությունից։  Նրանք, ովքեր հասցրել են այդ դոմենները գնել մինչև որևէ մեկին պետք գալը, հետագայում շահել են մեծ գումարներ։

Ibisworld.com-ի զեկուցման համաձայն՝ դոմենների վաճառքի գները 2011 թվականից սկսած՝ ամեն տարի աճում 3.8%-ով և 2016-ին այդ թիվը հասել է 2 միլիարդի։ Հիմնականում այն կապված է զարգացող բիզնեսների պահանջների հետ։

Դոմենների անուններ գնել և պահելը նման է 19-րդ դարի ԱՄՆ-ին, երբ Օկլահոմայի հողերը դարձվեցին բաց և հասանելի։  Businesstoday.in-ը գրում է, որ խելացի քայլ է դոմեն անուններ գնելը, որովհետև դրանք թվով սահմանափակ են, անգամ եթե սխալ կա անվան մեջ, հնարավոր է գումար վաստակել, օրինակ cheptickets.com-ը (ճիշտ գրությունն է՝ cheap tickets) վաճառվել է 200․000 դոլարով՝ 2009 թվին։

Դոմենների կանոնն է՝ որքան կարճ և հեշտ հիշվող այն լինի, այնքան արդյունավետ է։ 2018 թվականի 12 ամենաթանկ դոմենների ցանկն այսպիսին է․

12. Fb.com – 8.5 մլն դոլար (2010)

Fb.com-ը գրանցվել է American Farm Bureau Federation հասարակական կազմակերպության կողմից, որը անսպասելի հաջողություն ունեցավ, երբ Facebook-ը որոշեց գնել այն 2010 թվին՝ 8.5 մլն դոլարով։ Այժմ fb.com-ը նույնացվում է facebook.com-ի հետ։

11. Porn.com – 9.5 մլն դոլար (2007)

Պոռնոն, անկասկած, ինտերնետի գրավչություններից է։ Սա մուլտի միլիարդների հասնող արդյունաբերություն է, որը գրավում է մեծ թվով մարդկանց և ինտերնետում որոնումների մեծ թիվ է կազմում։ Զարմանալի չէ, որ MXN Limited-ը 9.5 մլն դոլար է վճարել 2007 թվին և գնել այս դոմենը։ 

10. Fund.com – 9.9 մլն դոլար (2008)

Այժմ այս դոմեն անունը հասանելի է վաճառքի համար։ 2008 թվին այն գնվել է ֆինանասական ծառայության կողմից, հետագայում այն մի քանի այլ կազմակերպությունների կողմից է գնվել, իսկ այժմ դրված է վաճառքի։

9. Hotels.com – 11 մլն դոլար (2001)

2001 թվին այս դոմենի արժեքը 11 մլն դոլար է եղել։ Այժմ այն ճանապարհորդների համար իրենց գիշերակացի վայրը ընտրելու գլխավոր հասցեն է։

8. Sex.com – 13 մլն դոլար (2010)

Շատերի համար ինտերնետի գրավչություններից է սեքսը։ Զարմանալի չէ, որ այս դոմենը 2010 թվին վաճառվել 13 մլն դոլարով։  Այն գոյություն ունի 1990 թվականից։

7. Insure.com – 16 մլն դոլար (2009)

Փողը միշտ մեծ ուժ է ունեցել և հասկանալի է, որ նման դոմեն անունը պետք է թանկ արժենար։

6. Internet.com – 18 մլն դոլար (2009)

WebMediaBrands-ից այս անունը գնվել է՝ առձեռն վճարելով 18 մլն դոլար։ Այսօր Internet.com-ը անվճար կայք է, որը տեղեկատվություն է փոխանցում ինտերնետ նորությունների, թրենդի և ապրանքների մասին։ 

5. Privatejet.com – 30.1 մլն դոլար (2012)

Privatejet.com-ը գնվել է  Atlanta-based Nations Luxury Transportation, LLC from Don’t Look Media Group-ի կողմից։ Privatejet.com-ը ինքնաթիռի օնլայն չարթերային թռիչքների գլխավոր կայքն։ Այն ժամում մոտ 1980 դոլարի չվերթ է վաճառում։ Այստեղ կարելի է գտնել մեծ զեղչեր և չարթերային թռիչքների ամբողջ ցանկը։ 

4. Vacationrentals.com – $35 մլն (2007)

Vacation Rentals-ն ակտիվ կայք էր, մինչև HomeAway ընկերության կողմից գնում իրականացնելը՝ 35 մլն դոլարով։ Սա արվել է միայն նրա ամար, որ այն հեռու պահվի իր ամենամեծ մրցակիցներից մեկից՝ Expedia-ից։  Այսօր դոմենը ողջ աշխարհում արձակուրդային գործարքների շուկա է։ Եթե դուք ճամփորդության սիրահար եք, կարող եք այցելել  Vacationrentals.com և կազմակերպել ձեր ամենալավ արձակուրդը։ 

3. Insurance.com – 35.6 մլն դոլա (2010)

Այս դոմեն անունը ձեռք է բերվել Quin Street-ի կողմից, որը օնլայն մարքեթինգով զբաղվող ընկերություն է և գնել է նաև insure.com և internet.com դոմենները։

2. CarInsurance.com – 49.7 մլն դոլար (2010)

QuinStreet-ը վճարել է 49.7 մլն դոլար՝ CarInsurance.com դոմեն անունը գնելու համար։ Այն ավտոապահովագրության և վաճառք իրականացնող կայք է։ Quin Street-ի համար ապահովագրությունը կարևոր է, դրա համար էլ կազմակերպությունը պատրաստ է վճարել մեծ գումարներ՝ դոմեն անվան համար։ 

1. LasVegas.com – 90 մլն դոլար (2005-2040)

Ջորջ Կիրկիոսը, ով ուսումնասիրում է դոմենների ներդրումները, պարզել է, որ 2005 LasVegas.com-ը վաճառվել է 90 մլն դոլարով՝ 35 տարի ժամկետով։ VEGAS.com-ն առաջարկել էր ձեռ բերել այս դոմենը 12 մլն դոլար կանխիկ վճարելով, իսկ մնացածը կվճարի մինրև 2040 թվականը։

Հետաքրքիր է, որ LasVegas.com-ն ամբողջությամբ տարբեր է Vegas.com-ից: Google որոնողական համակարգում “Las Vegas” բառը փնտրելու դեպքում հայտնվում է ցանկի ամենասկզբում։ Կայքն առաջարկում է ամրագրում, տուրեր և կեցության վայրեր՝ տուրիստական այս քաղաքում։ 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91