Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ժողովուրդ. ՀՀ-ում նախատեսվում է տնտեսական ոլորտի պաշտպանության դատարան ստեղծել
31/10/2018 10:33
Կիսվել

Ժողովուրդ. ՀՀ-ում նախատեսվում է տնտեսական ոլորտի պաշտպանության դատարան ստեղծել

Հայաստանում նախատեսվում է տնտեսական ոլորտի հետ կապված նոր դատարան ստեղծել: Մասնավորապես, իշխանության ներսում մտադիր են ձևավորել Ներդրումների պաշտպանության դատարան, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության։

Սա ստեղծվելու է վերջերս ձևավորված ու արդեն դատական համակարգում աղմուկ հանած սնանկության գործերով դատարանի փոխարեն: Հիմա ցանկություն կա, որ Ներդրումների պաշտպանության դատարանը քննի և´ սնանկության գործեր, և´ կորպորատիվ դատական վեճեր, և´ նման այլ հարցեր:

Թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված կառավարությունն իր առաջ խնդիր է դրել շահագրգռել օտարերկրյա ներդրողներին՝ խթանելու համար տնտեսությունը:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՀՀ-ում տարիներ շարունակ ներդրումների ներգրավմանը խանգարել են քաղաքական խնդիրները, այդ թվում՝ անկախ դատական համակարգի բացակայությունը, նման մասնագիտացված դատարանի ստեղծումն իրոք կարող է դրական դերակատարություն ունենալ:

Միաժամանակ, նկատենք, որ սա ամբողջական լուծում չէ. ի վերջո, ժողովրդավարության հաստատումից, մենաշնորհների վերացումից, անկախ դատական համակարգ ստեղծելուց, տնտեսական ոլորտում կանխատեսելի օրենսդրություն ունենալուց բացի կա ևս մեկ հարց` տարածաշրջանում կայունության ամրապնդումը:

Իսկ դա իր հերթին ենթադրում է հակամարտությունների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի լուծում: Ի վերջո, օտարերկրյա կապիտալը հենց կայունություն է սիրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91