Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Հրապարակ. Կառավարական ամառանոցները, որտեղ ապրում են Ն. Փաշինյանը և Ա. Միրզոյանը, հիմնանորոգում են. կծախսվի մոտ 2 մլն դոլար
27/09/2019 10:28
Կիսվել

Հրապարակ. Կառավարական ամառանոցները, որտեղ ապրում են Ն. Փաշինյանը և Ա. Միրզոյանը, հիմնանորոգում են. կծախսվի մոտ 2 մլն դոլար

«Մենք օրեր առաջ լուր էինք ստացել, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում, այսինքն՝ կառավարական ամառանոցներում, որտեղ այժմ բնակվում են Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքները, թափով շինարարություն է ընթանում։ Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ հիմնովին նորոգվում է այն առանձնատունը, որտեղ ապրել է Սերժ Սարգսյանը։

Ընդ որում՝ թողել են միայն, կոպիտ ասած, շենքի պատերը, փոխվում են սենյակների դասավորությունը, դիզայնը, ամեն ինչ։ Քանի որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունն անցել է կառավարության աշխատակազմին, զանգահարեցինք կառավարություն։

Այնտեղից պատասխանեցին, որ 2019 թվականի ընթացքում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև ընդհանուր թվով 8 առանձնատուն՝ գումարած կաթսայատունը, ընթացիկ վերանորոգումների է ենթարկվում։ Հարցին, թե դա ինչով է պայմանավորված, ասացին․ «Պայմանավորված է ընթացիկ վերանորոգումներով, սա տնտեսություն է, որում մշտապես վերանորոգման խնդիրներ են առաջանում․ ջրահեռացում, բարեկարգում և այլն»։

Բնականաբար, հրաժարվեցին մեզ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել, քանի որ ՀՀԿ-ն ժամանակին օրենսդրական փոփոխությամբ հասել էր նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաների կեցության և այլ ծախսերը չէին տրամադրում մամուլին։

Սակայն մենք պարզեցինք, որ սա ընթացիկ վերանորոգում չէ՝ ծախսվում է մոտ 2 միլիոն դոլար, առանձնատունը նորոգվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ընտանիքը տեղափոխվի նոր մասնաշենք։ Հինը չեն հավանում, իսկ Սերժ Սարգսյանի ապրած շենքում առանց հիմնանորոգման չեն ցանկացել ապրել», – գրում է Հրապարակ օրաթերթը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41