06/09/2010 10:43
ՃԳՆԱԺԱՄԸ «ՍՏԻՊՈՒՄ Է» ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻՑ
Ճգնաժամի պայմաններում բրիտանացիները հրաժարվել են ալկոհոլից: 2009 թվականի արդյունքներով Մեծ Բրիտանիայում ալկոհոլային խմիչքերի սպառման ծավալները կրճատվել են շուրջ 6%-ով: Ինչպես նշվում է Գարեջրի և գարեջրատների բրիտանական ասոցիացիայի (British Beer and Pub Association, BBPA) հրապարակած տվյալներում` հաշվետու այս մեկ տարում այս երկրում գրանցվել է ալկոհոլային խմիչքների սպառման ծավալների ռեկորդային անկում` վերջին ավելի քան 50 տարիների կտրվածքով:
Նշենք, որ բրիտանացիներն արդեն չորրորդ տարին անընդմեջ կրճատում են ալկոհոլային խմիչքների սպառման ծավալները: 2004 թվականի համեմատությամբ ալկոհոլային խմիչքների վաճառքի ծավալները Մեծ Բրիտանիայում կրճատվել են 13%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների` բրիտանացիները միջին վիճակագրական եվրոպացիների համեմատությամբ օգտագործում են առավել քիչ ալկոհոլ, սակայն, միևնույն ժամանակ, բրիտանացի կանանց 31%-ը և տղամարդկանց 39%-ն օգտագործում են ալկոհոլ` թույլատրելի ծավալներից առավել շատ:
Մեծ Բրիտանիայում առավել մեծ պահանջարկ է վայելու գարեջուրը, որին բաժին է ընկնում ալկոհոլային խմիչքների շուկայի 60%-ը:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
18:03 29/09/26
