2011Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԿԱԶՄԻ 2,9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
2011 թվականին Ադրբեջանը 89,7%-ով կընդլայնի պաշտպանության ոլորտի պետական ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը` պետական բյուջեի նախագծի քննարկմանը նվիրված խորհրդարանի նիստի շրջանակներում: Նախարարի խոսքերով` հաջորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն կկազմի 2 մլրդ 511 մլն մանաթ (2,9 մլրդ դոլար): Ընդ որում, երկրի ռազմական ներուժի բացահայտմանն ուղղված հատուկ սոցիալական ծրագրերի իրականացմանը կուղղվի 1 մլրդ 87 մլն մանաթ:
Սամիր Շարիֆովը նաև նշել է, որ 2011 թվականին ռազմակա ծախսերը կկազմեն Ադրբեջանի բյուջեի ընդհանուր ծախսերի 19,6%-ը: 2010 թվականին այս ցուցանիշը կազմել էր 10,7%:
Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն ուղղակիորեն հետևել է իր որդեգրած քաղաքականությանը` հասցնել Ադրբեջանի ռազմական բյուջեի ՀՀ պետական բյուջեի մակարդակին: