30/05/2011 15:17
«ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՀԴՄ ԿՏՐՈՆ». ՌՈՔ-ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից` ՀԴՄ-կտրոնների ներդրման գործընթացի կայացմանը նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի պետական տիկնիկային թատրոնում կազմակերպվել է «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով ավանդական ռոք-համերգ:
Համերգի ընթացքում մասնակիցներին և հանդիսատեսին ներկայացվել է ՀԴՄ ներդրման գործընթացի պատմությունը, ինչպես նաև կտրոնների ամենամսյա խաղարկության վիճակագրությունը: Մասնակիցներին պարբերաբար տեղեկություն է տրվել շահած գումարների չափի ու ավտոմեքենաների քանակի վերաբերյալ, հիշեցվել նաև վիճակահանության նոր կարգի մասին, ըստ որի, սկսած մայիս ամսից, ՀԴՄ կտրոններով խաղարակվում է արդեն 15 ավտոմեքենա:
Համերգի ամբողջ ընթացքում ռոքի սիրահարներին անընդմեջ կոչ էր արվում չմոռանալ պահանջել ՀԴՄ կտրոններ ու այդպիսով ակտիվորեն մասնակցել ՀԴՄ-ների ներդրման գործընթացին: Ի դեպ, ձևավորված ավանդույթի համաձայն, այս փառատոնի ընթացքում ևս վիճակահանություն է անցկացվել. բոլոր տոմսերի դարձերեսին նշված հատուկ համարներով ռոքի սիրահարների համար խաղարկվել էր 2 «Yamaha» կիթառ:
Ռոք-համերգին մասնակցում էին «Բամբիռ», «Դոգմա», «Ռոուդ մուվի», «Վոքս»և «Էվա» հայկական խմբերը: Հայկական ռոք ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանն ընդգծել է, որ ռոքը միայն բողոքի ձայն չէ, այլ ընդհակառակը` նաև ռոքի միջոցով է հնարավոր ընդլայնել ՀՀ քաղաքացիների ներգրավածությունը ՀԴՄ-ների ներդրման գործընթացում, քանի որ Հայաստանում գնալով ավելանում է ռոքի երկրպագուների թիվը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
