Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ ՈՒԺԵՂ Է ԱՆԳԱՄ ԻՏԱԼԱԿԱՆԻՑ
14/10/2010 15:10
Կիսվել

ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ ՈՒԺԵՂ Է ԱՆԳԱՄ ԻՏԱԼԱԿԱՆԻՑ

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայ-ամերիկյան խմբավորում, որը ստեղծել է աշխարհի խոշորագույն հանցավոր մեխանիզմը` թոշակառուներին տրամադրվող բժշկական օգնության ԱՄՆ դաշնային համակարգի շրջանակներում: Երեկ` հոկտեմբերի 13-ին, Նյու-Յորքում և Լոս-Անջելեսում ձերբակալվել են հանցավոր սինդիկատի շուրջ 40 անդամներ, որոնք զգալի մասը եկվորներ են Հայաստանից կամ Հայաստանի քաղաքացիներ: Վերջիններիս ներկայացվել է մեղադրանք` հազարավոր բժիշկների և հիվանդների անձնական տվյալներ  գողանալու և այդ տվյալների միջոցով Medicare համակարգից միլիոնավոր դոլարներ կորզելու մեջ: Խոսքը գնում է պետական բժշկական օգնության ծրագրի շրջանակներում պատմության մեջ աշխարհի ամենախոշոր հանցավոր մեխանիզմի մասին:

Հանցավոր խմբավորումը գողացել է Medicare ծրագրի շրջանակներում օգնություն ստացած շուրջ 2,9 հազար մարդկանց տվյալներ: Մեղադրվող հանցավոր խումբը ստեղծել է 118 կեղծ բժշկական հաստատություններ ամերիկյան 25 նահանգներում: Արդյունքում, հանցավոր խումբը վճարման է ներկայացրել ընդհանուր առմամբ 100 մլն դոլար համախառն արժեքով բժշկական ծառայություններ, որոնք իրականում չեն մատուցվել: Medicare համակարգից գումարների դուրսբերումը իրականացվել է ամբողջապես վիրտուալ կերպով. իրականում ոչ մի բժիշկ չի վճարվել, իսկ բժշկական հաստատությունները գոյություն են ունեցել միայն թղթի վրա: Հանցավոր խմբին հաջողվել է մինչև ձերբակալվելը «աշխատել» 35 մլն դոլար: 

ԱՄՆ իրավապահ մարմինների փոխանցմամբ` հայկական «արմատներով» հանցավոր խումբը կրել է միջազգային բնույթ: Վերջինս համագործակցել է և սերտ կապեր է ունեցել հայաստանյան իր «գործընկերների» հետ: Ստացված եկամուտներով հանցավոր խմբի անդամները Հայաստանում գնել են անշարժ գույք:

Անօրինական եկամուտների մակարդակով, աշխարհագրական տարածվածությամբ հայ-ամերիկյան այս խմբավորմանը կնախանձեր նաև իտալական մաֆիան:

Հետաքննության տվյալների համաձայն` հայ-ամերիկյան մաֆիան ղեկավարել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզո մականունով: Վերջինս, ամերիկյան իրավապահների տվյալներով, զբաղվել է նաև զենքի, թանկարժեք քարերի անօրինական առևտրով:

Հանցավոր խմբավորման ոչ անմիջական ղեկավարներից ձերբալակվել են նաև Լոս-Անջելեսում Դավիթ Միրզոյանը և Ռոբերտ Թերջանյանը Նյու-Յորքում:

 

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2