05/10/2010 12:53
ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2010 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`
6 4 4 5 2 5 9 3
6 4 4 5 2 5 9 3
2010 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած վիճակահանությանը մասնակցել են միայն 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 30-ը ներառյալ քաղաքացիների կողմից ստացած ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարները: Շահող կտրոններ են համարվում այն կտրոնները, որոնց առաջին կամ վերջին 3, առաջին կամ վերջին 4, առաջին կամ վերջին 5, առաջին կամ վերջին 6, առաջին կամ վերջին 7, կամ առաջին 8 թվերը համընկնում են վիճակահանության արդյունքում հայտնի դարձած թվերին` ըստ հաջորդական հերթականության:Ընդ որում, եթե առաջին կամ վերջին նիշերից սկսած 3 թվերն էլ համընկնեն միաժամանակ նույն հատուկ համարում, ապա պարգևավճարը կտրամադրվի յուրաքանչյուր համընկնման համար:
Քաղաքացիները շահումները կարող են ստանալ 2010 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 29-ը ներառյալ «ՀԱՅՓՈՍՏե ՓԲԸ բաժանմունքներում` անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, ներկայացնելով նաև անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և կտրոնի բնօրինակը:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
