MICROSOFT-Ը SAMSUNG-ԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Ամերիկյան Microsoft ընկերությունը հարավկորեական Samsung Electronics ընկերությունից պահանջել է Android օպերացիոն համակարգով աշխատող Samsung-ի արտադրության յուրաքանչյուր սմարթֆոնի վաճառքից փոխհատուցել 15 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Android օպերացիոն համակարգի մի շարք արտոնագրեր պատկանում են Microsoft-ին: Ինչպես նշվում է Samsung-ի տարածած հաղորդագրության մեջ` ընկերությունը կփորձի Microsoft-ի հետ բանակցությունների արդյունքում իջեցնել նշված «սակագին»-ը մինչև 10 ԱՄՆ դոլար` խոստանալով հետագա ամուր համագործակցություն:
Նշենք, որ 2011 թվականի միայն երկրորդ եռամսյակի ընթացքում Samsung-ը վաճառել է 19 մլն սմարթֆոն: Ընդ որում, վաճառված սմարտֆոնների մեծամասնությունն աշխատել է Android օպերացիոն համակարգով:
Ներկայումս Samsung ընկերությունը հանդիսանում է բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն աշխարհում՝ զիջելով միայն Nokia-ին: