ԱՄՆ-ՈՒՄ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՔԱՂԱՔ
Ամերիկյան մի ընտանիք eBay ինտերնետ-աճուրդում վաճառքի է ներկայացրել փոքր մի քաղաք` Վաշինգտոն նահանգում: Այս մինի-քաղաքը մեծ հետաքրքրում է առաջացրել, ինչի ադյունքում վերջինիս գինը սկզբնապես սահմանված 1 դոլարից աճել է մինչև 359 հազար դոլար:
Ինչպես նշվում է Բակուդոն անվամբ այս քաղաքի կայքում` քաղաքն իր տարածքում ներառում է սեփական տուն, ռեստորան, մթերային խանութ, փոստային ծառայության շենք և գյուղատնտեսական տարբեր տնտեսություններ: Այս քաղաքը, որպես այդպիսին, ձևավորվել է 1898 թվականին:
Հատկանշական է, որ քաղաքի բոլոր կառույցները և շինությունները պատկանում են Դաֆնե Ֆլետչերի ընտանիքին: