Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի նոր տվյալները
04/12/2020 12:12
Կիսվել

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի նոր տվյալները

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը (TÜİK) հրապարակել է 2020թ․ նոյեմբեր ամսվա դրությամբ գնաճի տվյալները։ 2020թ․ նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 2.30% գնաճ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 13.19%, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ` 14.03%, իսկ տասներկու ամիսների միջին ցուցանիշով գնաճը կազմել է 12.04%:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, ըստ հիմնական ծախսային խմբերի՝ նոյեմբեր ամսվա ամենաբարձր աճը գրանցած խմբերը հերթականությամբ տրանսպորտն է՝ 4,51%-ով, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները՝ 4,13% և կենցաղային ապրանքները՝ 1,69%:

Հիմնական խմբերը, որոնցում աճը ցածր էր նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ՝ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտն էին համապատասխանաբար 0,67%-ով, ապա հագուստը և կոշիկները ՝ համապատասխանաբար 0,99%-ով: Մյուս կողմից, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելի բարձր աճ գրանցած հիմնական խմբերը տարբեր ապրանքներն ու ծառայություններն էին ՝ 29,42%, պարենային և ոչ ալկոհոլային խմիչքները ՝ 21,08% և տրանսպորտը ՝ 18,67%:

2020թ․ նոյեմբերին ինդեքսում ընդգրկված 418 ապրանքից 54-ի միջին գինը նվազել է, 42-ի միջին գինը մնացել է անփոփոխ, իսկ 322 ապրանքատեսակի միջին գինը աճել է:

Թուրքական Anadolu գործակալության կողմից անցկացվոց հարցմանը մասնակցած տնտեսագետները ակնկալում էին, որ նոյեմբերին Սպառողական գների ինդեքսը (TÜFE) կաճի 1,1 տոկոսով: Տնտեսագետների” նոյեմբեր ամսվա գնաճի սպասումների միջին ցուցանիշի համաձայն (1,10 տոկոս) հաշվարկվում էր, որ տարեկան գնաճը, որը նախորդ ամսվա ընթացքում կազմել էր 11,89%, կաճի մինչև 12,69%:

Թուրքիայի վիճակագրական ծառայության հոկտեմբերին հրապարակած գնաճի տվյալների համաձայն Սպառողական գների ինդեքսը հոկտեմբեր ամսին, անցյալ տարվա նույն ամսվա նկատմամբ բարձրացել էր 11.89%-ով: Անցած ամսվա ինդեքսում ընդգրկված 418 նյութից 52-ի միջին գինը նվազել էր, 42-ի գնի մեջ փոփոխություն չէր եղել, իսկ 324-ի գինը աճել էր:

Էմմա Արդարյան

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02