
ՊՈՒՏԻՆԸ ՀԵՏԵՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ. ՌՈՒՍ «ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՉԵՆ ԳՆԱ
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պետական բանկերի ղեկավարներին խորհուրդ է տվել չգնալ ամառային հանգստի: Ելույթ ունենալով ՌԴ 2010-12թթ. պետբյուջեի նախագծի նախապատրաստմանը նվիրված խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Պուտինը առանձնակի ուշադրություն է դարձրել պետության կողմից պետական երաշխիքների տրման գործընթացի պարզեցմանը` շեշտելով, որ կառավարությունը սույն քայլով փորձում է խթանել տնտեսության իրական սեկտորի վարկավորումը: Վլադիմիր Պուտինը նաև պետական ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին խնդրել է մինչև վերոնշյալ մեխանիզմների նորմալ գործարկումը արձակուրդ չմեկնել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ պաշտոնյաներին զգուշացրել էր արձակուրդի դիմումներ չգրել և նշել, որ ճգնաժամի տարին ոչ թե հանգստի այլ ինտենսիվ և դժվարին աշխատանքի տարի է: