14/07/2011 17:37
THE FINANCIAL – ՁԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Հայաստանը տարածաշրջանում ունի ձկան արտադրության և արտահանման ամենազարգացած շուկան: Այս մասին գրում է վրացական The Financial պարբերականը` նշելով, որ ներկայումս ձկան և խեցգետնի արտադրությամբ Հայատսանում զբաղվում է մոտ 200 ընկերութուն, որոնց տարեկան համախառն արտադրանքը կազմում է շուրջ 5000 հազար տոննա:
Ըստ հրապարակված տվյալների` Հայաստանը սպառում է տասն անգամ ավել ձկան կեր, քան Ադրբեջանն ու Վրաստանը: Ուստի, Հայասատանում ձկան արտադրության ծավալները ևս տասնապատիկ անգամ գերազանցում են Վրաստանի և Ադրբեջանի ձկան արտադրության ծավալները: Վրացական պարբերականի հավաստմամբ՝ վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդբեջանում և Վրաստանում ջրային պայմանները ձկան արտադրության համար «խիստ» անբարենպաստ են: Սա այն դեպքում, երբ Հայաստանը ելք չունի դեպի ծով:
11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
Արծաթ
767.47
-7.67
10:53 12/09/26
10:32 12/09/26
19:20 11/09/26
