09/03/2011 15:26
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
Եվրոպական կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2011 թվականի երկրորդ եռամսյակում նույնպես շարունակել հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում Եվրագոտու բանկային համակարգին տրամադրվող աջակցությունը: Այս մասին նշվում է Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնական հայտարարության մեջ: Նշենք, որ, ըստ նախնական սահմանված պայմանների, Եվրագոտու բանկային համակարգին ցուցաբերվող հակաճգնաժամային աջակցությունը կարող էր ավարտվել այս տարվա ապրիլի 12-ին: Վերջին անգամ հակաճգնաժամային միջոցառումների ժամանակացույցը վերանայվել էր 2010 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին: Հատկանշական է, որ Եվրոպական կենտրոնական բանկի այս որոշումը վերլուծաբանների համար առավել քան սպասելի էր, քանի որ շուկայի մասնակիցներին և վերլուծաբաններին համար դեռևս զգալի է Եվրագոտու տնտեսական և ֆինանսական անկայունությունը` պայմանավորված Եվրագոտու որոշ երկրների պարտքային խնդիրներով:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
