18/07/2011 11:36
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ «ՏԱՊԱԼԵԼ» ԵՆ ՍԹՐԵՍ-ԹԵՍՏԵՐԸ
Եվրոպական բանկային վերահսկողության European Banking Authority կառույցի պաշտոնական հայտարարության համաձայն` եվրոպական բանկերը հերթական անգամ հանձնել են սթրես-թեստեր, որոնց արդյունքներով եվրոպական 90 բանկերից 8-ը չեն ստացել «ստուգված»: Ընդ որում, սթրես-թեստերը «տապալել են» հինգ իսպանական, մեկ ավստրիական և երկու հունական բանկեր: Նշենք, որ նախորդ տարի նման «վատ արդյունք» արձանագրել էին եվրոպական 7 բանկեր:
Ինչպես նշվում է պաշտոնական հայտարարության մեջ` սթրես-թեստերը չհաղթահարած բանկերը «ստիպված են» ներգրավել ևս 2.5 մլրդ եվրոյի լրացուցիչ միջոցներ` կապիտալի նկատմամբ նվազագույն պահանջները բավարարելու համար:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
