08/04/2011 15:29
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Վրաստանի Ազգային բանկի արժութային պահուստները հասել են ռեկորդային մակարդակի` կազմելով 2.718 մլրդ դոլար: Նշենք, որ նախորդ ամսվա համեմատությամբ Վրաստանի արժութային պահուստներն աճել են շուրջ 198,3 մլն դոլարով: Վրաստանի Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2010 թվականի ընթացքում այս երկրի արժութային պահուստներն աճել են շուրջ 150 մլն դոլարով` տարվա վերջի դրությամբ կազմելով 2,265 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Վրաստանին «հաջողվել է» ընդլայնել արժութային պահուստներն` առավելապես Արժույթի Միջազգային Հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Վրաստանի արժութային պահուստները «տեղաբաշխված» են ցածր ռիկայնությամբ արժեթղթերում, ԱՄՀ հաշիվներում, ինչպես նաև արտարժույթում: Ընդ որում արտարժութային պահուստները 70%-ն ԱՄՆ դոլարով է, մնացյալ 30%-ը` եվրոյով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
