12/05/2011 10:55
ԻՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՆՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ` ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
2011-2012 ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է 2012 թվականի մարտին, Իրանը հաստատել է պետական բյուջե` 484 մլրդ դոլար մակարդակում: Հատկանշական է, որ համաշխարհային շուկայում նավթի գների շարունական աճի և իրական կառավարության կողմից պետական սուբսիդավորման ծավալների կրճատման շնորհիվ, նախորդ ֆինանսական տարվա համեմատությամբ` Իրանի նոր` 2011-2012 ֆինանսկան տարվա բյուջեն աճել է ռեկորդային 31%-ով:
Պաշտոնական սպասումների համաձայն, 2011 թվականին նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության երկրորդ խոշոր արտահանող երկրի` Իրանի եկամուտները «սև ոսկու» վաճառքից կկազմեն 65 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 20% աճ:
18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
Արծաթ
749.29
-7.37
10:57 19/09/26
10:32 19/09/26
19:43 18/09/26
18:18 18/09/26
17:46 18/09/26
16:43 18/09/26
