09/06/2010 17:09
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԵՎՐՈՅԻՑ
Ռուսաստանը վերաբերում է եվրոպական արժույթին որպես անփոխարինելի պահուստային արժույթի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտին` ֆրանսիական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում: ՌԴ վարչապետի խոսքերով` Ռուսաստանի կառավարությունը վստահ է, որ Եվրոպայի խնդիրները կրում են ժամանակավոր բնույթ, քանի որ, ըստ վարչապետի, Եվրամիությունն իրականացնում է հետևողական քայլեր` տարածաշրջանում պարտքային ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
Նշենք, որ ներկայումս Ռուսաստանի ոսկեարժութային պահուստները հիմնականում դոլարով և եվրոյով են, և, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ռուսաստանն իր ոսկեարժութային պահուստներով աշխարհի առաջատար երկրների շարքում է, ապա միանգամայն պարզ է դառնում, որ եվրոյից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը կարող է զգալի ազդեցություն ունենալ եվրոպական միացյալ արժույթի փոխարժեքի անկման վրա:
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
Արծաթ
781.52
+13.6
18:00 07/09/26
16:26 07/09/26
15:16 07/09/26
