
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓԱԿԵԼ «ՍԵՎ ՇՈՒԿԱՅԻ» ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
Հուլիսի 9-ին Մաքսային պետական վարչության նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը պահանջել է ուժեղացնել վերահսկողությունը պետական սահմանից մինչև մաքսային կետեր բեռների փոխադրման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը: Վարչապետը նշել է, որ պետական սահմանից մինչև տարածքային մաքսային կետեր բեռների փոխադրման ոչ արդյունավետ վերահսկողությունից օգտվել են ոչ բարեխիղճ գոծարարներ, ինչի արդյունքում ձևավորվել է ստվերային տնտեսություն: Վարչապետի խոսքերով` վերահսկողության ուժեղացումը կփակի «Սև շուկայի» բոլոր ճանապարհները: